Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հուլիս 8 00:17 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 7-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9882, մահացության ցուցանիշը՝ 170:

Ի դեպ, հարևան Իրանում այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկօրյա ռեկորդային ցուցանիշ. երկրում մահացել է 200 հիվանդ:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 9882

2. Ռուսաստան – 4757

3. Իրան - 2925

4. Թուրքիա – 2465

5. Ադրբեջան – 2108

6. Վրաստան – 240

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 170

2. Իրան – 142

3. Ռուսաստան – 72

4. Թուրքիա – 62

5. Ադրբեջան – 26  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29 285 է, մահվան դեպքերինը՝ 667:

Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711 (մեկ օրում նվազել է 273-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:



loading...