Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակի երկու թաղամասերում. Լիլիթ Մակունց


Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակի երկու թաղամասերում. Լիլիթ Մակունց
Հուլիս 7 17:40 2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆիզիկայի թաղամասը բնակիչների եւ թաղապետարանի համատեղ համագործակցության առումով իրապես օրինակելի է, որը լիահույս եմ վարակիչ կլինի նաեւ այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն են ստացել թաղապետարանի կողմից։Նախատեսվում են առանձին հատվածներում ոչ միայն սալիկապատման, այլեւ մաքրման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն թաղամասի բոլոր նախաձեռնող ու ներգրավված բնակիչներին։

Եղանք նաեւ 16-րդ թաղամասում։ Թաղապետարանը պլանավորում է այս տարվանից սկսած յուրաքանչյուր տարի բոլոր օղակների բակերում հերթով սկսել հիմնանորոգման աշխատանքներ։ 2020թ․-ի համար հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2-րդ շղթայից։

Արդեն հայտարարված է մրցույթ, որը շուտով կամփոփվի, եւ օգոստոսի կեսից հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի։ Նախատեսված է 130 մլն դրամ բյուջե, որը կներառի նաեւ այգու ոռոգման հարցերի կարգավորումը։ Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ամենաուշը մինչեւ տարեվերջ»: