Հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ


Հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ
Հուլիս 7 17:05 2020

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

 

 

1.Իսակովի պողոտա

 

2.Թբիլիսյան խճուղի

 

3.Մոնթե Մելքոնյան փողոց

 

4. Աճառյան փողոց

 

5. Դավիթ-Բեկի փողոց

 

6. Մյասնիկյան պողոտա

 

7. Սարալանջի պողոտա

 

8. Աշտարակի խճուղի:

 

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երեւան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: