Ադրբեջանցի օգտատերերը ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջը տակնուվրա են անում


Ադրբեջանցի օգտատերերը ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջը տակնուվրա են անում
Հուլիս 7 15:56 2020

Ժամեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

Հաղորդագրությունը հրապարակված է նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որին արձագանքել են ադրբեջանցի օգտատերեր՝ Հայաստանի հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջը ողողելով Ադրբեջանի դրոշներով ու տարբեր մեկնաբանություններով, որոնք, սակայն, ԱԱԾ էջից նույն րոպեին չեն հեռացվել: Ինչո՞ւ չեն հեռացվել ադրբեջանցիների մեկնաբանություններն ու ադրբեջանական դրոշներն Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից: Արդյոք ծառայության փնթի աշխատանքի, անհետևողականության արդյունք է, թե՞ այլ պատճառ կա, և արդյոք ազգային անվտանգությունից է բխում ծառայության էջում հակառակորդ երկրի օգտատերերի նման ակտիվությունը, կփորձենք պարզել հենց ծառայությունից՝ ավելի ուշ:



loading...