Ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը


Ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը
Հուլիս 7 15:19 2020

Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի խորհրդական, «Коммерсантъ» և «Ведомости» թերթերի նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:

      Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով: Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի հետ համագործակցելու մեջ։