«Մերսեդեսը» բախվել է բետոնե էլեկտրասյանը եւ տապալել այն


«Մերսեդեսը» բախվել է բետոնե էլեկտրասյանը եւ տապալել այն
Հուլիս 7 00:28 2020

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հուլիսի 6-ին, ժամը 22:15-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Բախումից էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են նաև բարձրավոլտ էլեկտրալարերը:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկաններ, որոնք պարզում են վարորդի ինքնությունը: Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: