Տավուշի մարզում գործարկվելու է գարեջրի նոր գործարան, որտեղ կբացվի 120 նոր աշխատատեղ։ Գործարանի առաջին արտադրանքը կթողարկվի մեկ ու կես ամսից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշվում է, որ գարեջուրը շուկա է մտնելու «Դիլիջան» անվանմամբ: Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, եվրոպական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով: Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները: