Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է ևս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը


Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է ևս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը
Հուլիս 6 13:03 2020

Երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ ամեն օրվա կտրվածքով տեղի են ունենում քննարկումներ, սակայն վաղ է խոսել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, եւ նույն օրն էլ կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով։



loading...