Արտակարգ դեպք Երեւանում. Կեսգիշերին Opel-ը մխրճվել է գյուղմթերքի խանութի մեջ (լուսանկար)


Արտակարգ դեպք Երեւանում. Կեսգիշերին Opel-ը մխրճվել է գյուղմթերքի խանութի մեջ (լուսանկար)
Հուլիս 6 12:40 2020

Երեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել թիվ 36 հասցեում գործող մրգի խանութի մեջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։