Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում ՊՆ կենտրոնական հավաքակայանի դիմաց (տեսանյութ)


Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում ՊՆ կենտրոնական հավաքակայանի դիմաց (տեսանյութ)
Հուլիս 6 11:15 2020

Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում երեւում է, որ այսօր տարբեր զինկոմիսարիատներից ավտոբուսներով զինակոչիկներ են բերվում կենտրոնական հավաքակայան:

Ոստիկանները արձանագրություն կազմեցին BMW-ի վարորդի նկատմամբ, որն առանց համարանիշների ուղեկցում էր նորակոչիկների ավտոբուսը, մյուս վարորդների համար ստեղծում խոչնդոտներ:

Մեկ այլ դեպքում ավտոբուսին ուղեկցող մեքենայից երիտասրադները պատուհաններից կախվել էին:

Նշենք, որ ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում Հայաստանի բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում:

Մանրամասները՝ տեսանյութում