Անվանի հայեր, որոնք մեծ ներդրում են ունեցել ռուսական մշակույթի զարգացման գործում


Անվանի հայեր, որոնք մեծ ներդրում են ունեցել ռուսական մշակույթի զարգացման գործում
Հուլիս 5 21:54 2020

Երկար հարյուրամյակներ շարունակ հայերի ու ռուսների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել։ Հայերը ռուսների դաշնակիցներն են եղել Հյուսիսային Կովկասում։ Մեզանից շատերն են սկզբում Ռուսական կայսրության, ապա ԽՍՀՄ զորքերում ծառայել։ Որոշ հայեր էլ ռուսական մշակույթի կարևոր մասն են կազմել։

Միքայել Թարիվերդիև

Չնայած ակնհայտ ոչ ռուսական անվանմանը՝ մենք սովոր ենք նրան տեսնելու ռուսալեզու ֆիլմերի վերջում՝ չմտածելով անգամ կոմպոզիտորի հայկական ծագման մասին։ «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու արքան» և այլ հայտնի կինոհեքիաթների երաժշտությունների հեղինակը հենց նա է։

Թարիվերդիևը ծնվել է Կրասնոդարի երկրամասում, հայկական ընտանիքում։ Երբ նա դեռ երեխա էր, ընտանիքը դժբախտության մեջ հայտնվեց։ Հայրը՝ պետական բանկի տնօրենը, 37 տարեկանում կալանավորվեց։ Սակայն ընտանիքը դիմակայեց ցավին։ Երբ Միքայելն արդեն երիտասարդ էր, մայրը նրան ստիպեց ընդունվել Երևանի կոնսերվատորիա։ Մինչ այդ Միքայելը խոսում էր միայն ռուսերեն, իսկ կոնսերվատորիայում սկսեց խոսել նաև նախնիների լեզվով։ Երևանում հաջողություններ գրանցելուց հետո նա գնաց՝ նվաճելու Մոսկվան և ողջ ԽՍՀՄ-ը ու արեց դա։

 

Սերգեյ Դովլաթով

Ոչ բոլորը գիտեն, թե ռուս գրող Սերգեյ Դովլաթովն ինչու նման արևելյան ազգանուն ունի։ Բանն այն է, որ նա կրել է իր հայուհի մոր ազգանունը, որը նրան դաստիարակել է։ Նորա Դովլաթյանը սրբագրիչ էր, սակայն աշխատում էր այդ մասնագիտությամբ ստիպողաբար։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ նա ստիպված էր թողնել դերասանուհու իր կարիերան։ Զարմանալի՞ է արդյոք, որ ավելի ուշ նրա որդին ընդունվեց բանասիրական ֆակուլտետ։ Սովորել է տղան ծնողների հայրենիքում՝ Լենինգրադում, սակայն մեծացել է Ուֆայում, որտեղ ընտանիքը հայտնվել է պատերազմի տարիներին։

Դովլաթովը սուր, կարճ պատմվածքներ և յուրօրինակ հեքիաթներ էր գրում, որոնք խորհրդային լրագրողները հրատարակել չէին ցանկանում։ Վերջիվերջո Սերգեյն արտագաղթեց ԱՄՆ։ Միայն դրանից հետո նա դարձավ հայտնի ու ռուսական գրականության խորհրդանիշներից մեկը։ Արդեն մեր ժամանակներում Ստանիսլավ Գովորուխինը նրա պատմվածքների հիման վրա նկարահանել է «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմը։

 

Ագրիպինա Վահանովա

Հայուհի այս պարուհուն անվանում են ռուսական բալետի մայր։ Նա մշակել է դասական պարի դասավանդման սեփական մեթոդը, որն օգտագործում են մինչ օրս բալետի բոլոր դպրոցներում։ Ագրիպինա Ակոպովնան ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ուր մինչև նրա ծնունդը տեղափոխվել էր հայրը Աստրախանի հայկական համայնքից։ Հայրը՝ Հակոբ Վահանովը, այնտեղ սկսեց ծառայել թատրոնում։ Ագրիպինան մանուկ հասակից դիտում էր բալետի բոլոր ներկայացումները և երազում պարուհի դառնալու մասին։

Երբ հայրը համաձայնեց Ագրիպինային բալետի դպրոց ուղարկել, աղջիկը հիասթափված էր այն բանից, թե ինչպես են ուսուցիչները ներկայացնում, կամ, ավելի ճիշտ, չեն ներկայացնում հիմնային շարժումները։ Այդ ժամանակ համարվում էր, որ բալետ սովորել հնարավոր է բացառապես կրկնության մեթոդով։ Ավելի ուշ, երբ Վահանովան արդեն պարուհի էր և բեմից հեռացել էր տարիքի պատճառով, սկսեց ինքը դասավանդել և կտրականապես փոխեց դասավանդման մեթոդները, ինչի շնորհիվ էլ մեծ զարգացում ապրեց ռուսական բալետը։

 

Իվան Այվազովսկի

Ծննդյան պահին հայտնի ծովանկարչին անվանել են Հովհաննես Այվազյան։ Իրականում Իվանը հայկական Հովհաննես անվան ռուսական տարբերակն է, իսկ Այվազովսկին՝ Այվազյանի։ Նման ազգանունով էր սկսել հանրությանը ներկայանալ դեռևս նրա հայրը։ Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ առևտրականների ընտանիքում։ Նրա հայրը մահացավ ժանտախտի տարիներին, որից հետո էլ տղային սկսեցին արվեստի հետ կապ ունեցող մասնագիտությունները։

Սկզբում փոքրիկ Իվան-Հովհաննեսը սովորեց ջութակ նվագել, սակայն հետագայում պարզվեց, որ նրա նկարչական տաղանդն առավել արտահայտիչ է։ Այվազովսկին կրթաթոշակ ստացավ և ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, ապա վերադարձավ հայրենիք՝ իր սիրելի ծովը նկարելու։ Ակադեմիայից Այվազովսկուն թողեցին երկու տարի ավելի վաղ, քանի որ նա ամեն ինչ շատ ավելի արագ էր սովորում։

 


loading...