Մարդկության պատմության ամենագեր մարդու՝ Ռոբերտ Հյուզի կյանքի արտասովոր պատմությունը


Մարդկության պատմության ամենագեր մարդու՝ Ռոբերտ Հյուզի կյանքի արտասովոր պատմությունը
Հուլիս 5 22:24 2020

Այս տղամարդուն համարում են համաշխարհային բժշկության ողջ պատմության ամենածանր մարդը։

Ռոբերտ Էրլ Հյուզը ծնվել է 1926 թ. ամերիկյան Միսուրի նահանգում։ Նա լույս աշխարհ է եկել բավականին փարթամ տեսքով՝ կշռելով գրեթե 5 կգ։

Ռոբերտը մեծանում էր և նրա քաշն անհավանական արագությամբ աճում էր։ Երբ երեխան 10 տարեկան էր, նա արդեն կշռում էր 170 կգ, իսկ ահա 13 տարեկանում Ռոբերտի քաշը հասնում էր 200 կգ-ի։

 

 

Բժիշկների կարծիքով՝ Ռոբերտի նման անոմալ քաշի պատճառը կապույտ հազն է եղել, որով հիվանդացել է երեք ամսականում։ Ամենայն հավանականությամբ հազի նոպաների պատճառով վնասվել է նրա վահանաձև գեղձը, ինչն էլ պատճառ է դարձել քաշ հավաքելու։

Նման քաշով ապրելը Ռոբերտի համար ամենևին էլ հեշտ չէր։ Նա շնչահեղձություններ էր ունենում, չէր կարողանում տեղաշարժվել, իսկ դպրոցի մասին խոսք գնալ անգամ չէր կարող։

 

 

20 տարեկանում Ռոբերտը 300 կգ էր կշռում, 37-ում՝ 430։ Տղամարդն ինչ-որ կերպ պետք է աշխատեր՝ սեփական հոգսերը հոգալու համար այդ իսկ պատճառով երբեմն անգամ հանրության առջև էր դուրս գալիս հատուկ տոնավաճառների շրջանակներում։

Այդ տոնավաճառներին այցելում էին հետաքրքրասերները, որոնց հետաքրքրիր էր անհավանական խոշոր չափերով մարդուն նայելը։

 

 

Եկավ մի պահ, երբ Ռոբերտին այս ամենը հոգնեցրեց, և նա որոշեց նման գործունեությունը դադարեցնել։

Իհարկե, նա շատ էր ցանկանում նիհարել և մի քանի անգամ փորձել է դա անել։ Սակայն այդ ժամանակներում չկային հատուկ մասնագիտացված կլինիկաներ և մասնագետներ, որոնք կկարողանային օգնել տղամարդուն հաղթահարել իր խնդիրը։

 

 

Բնավորությամբ Ռոբերտը շատ ընկերասեր էր ու շփվող։ Նրա սիրելի զբաղմունքը իր ընկերներին ու ծանոթներին նամակներ գրելն էր։

 

 

Սակայն Ռոբերտի քաշը շարունակում էր աճել, և 1958 թ. նա արդեն կշռում էր 486կգ։ Նույն տարում նա շրջագայությունների մեկնեց Իլինոյս, որպեսզի մի քիչ գումար աշխատի, և հենց այնտեղ էլ կարմրուկով հիվանդացավ։

 

 

Սակայն նման չափսեր ունեցող մարդուն հասցնել հիվանդանոց և այնտեղ տեղավորել պարզապես հնարավոր չէր։ Այդ իսկ պատճառով տղամարդուն սկսեցին բուժել կցասայլում, որտեղ նա ապրում էր շրջագայությունների ժամանակ։ Բուժումն օգուտ չտվեց, և Ռոբերտի մոտ երիկամային անբավարարություն սկսվեց, որն էլ հանգեցրեց նրա մահվանը։

 


loading...