Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը. Լիլիթ Ստեփանյան


Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը. Լիլիթ Ստեփանյան
Հուլիս 5 21:50 2020

Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը: Այս մասին այօր՝հուլիսի 5-ին իր ֆեյբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը` անդրադառնալով ուսուցիչների սոցփաթեթների ժամանակ տրամադրվող տեղեկանքին:

«Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տանից:Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոց. փաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար:

Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը:

Կից ներկայացնում եմ գրությունը:

Առողջ եղեք»:

 



loading...