4 կարևորագույն խորհուրդ հայտնի միլիարդատերերից, որոնք կօգնեն Ձեզ հաջողության հասնել


4 կարևորագույն խորհուրդ հայտնի միլիարդատերերից, որոնք կօգնեն Ձեզ հաջողության հասնել
Հուլիս 5 21:29 2020

Սեփական ուժերով միլիադատերեր դարձած Ուորեն Բաֆեթը, Ջեք Ման, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը 2019 թ. կիսվել են իրենց հաջողության գաղտնիքներով։ Նրանց կողմից տրվա գլխավոր խորհուրդները հետևյալներն են.

Ուորեն Բաֆեթ. ներդրումներ կատարեք ինքներդ Ձեր մեջ

Ուորեն Բաֆեթը համարվում է ներդրումների վարպետԼ Արդյունաբեր և տեղին ներդրումները նրան դարձրել են աշխարհում 4-րդ ամենահարուստ մարդը՝ ավելի քան $89 միլիարդ կարողությամբ։ Սակայն, ըստ նրա, լավագույն ներդրումները ամենևին կապ չունեն գումարի հետ։

«Անխոս, լավագույն ներդրումը, որը կարող եք անել, ինքներդ Ձեր մեջ ներդրումն է», - հայտնել է Բաֆեթը ապրիլին։

Այդ ներդրումներից ամենակարևորը արդյունավետ հաղորդակցման կարողություն զարգացնելն է՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։ Ըստ նրա՝ այդ ունակությունը Ձեր «արժեքը» կարող է բրձրացնել 50%-ով։

Երկրորդը սեփական մարմնում ու գիտակցության մեջ ներդրում կատարելն է, քանի դեռ երիտասարդ եք։

«Ձեզ միայն մեկ մարմին և ուղեղ է տրված, և դրանց մասին պետք չէ հոգալ, երբ արդեն 50 տարեկանն եք։ Եթե մինչ դա ոչինչ չանեք, մինչև այդ տարիքը չեք էլ հասնի»։

 

Ջեֆ Բեզոս. սովորեք փոփոխվել և ճկուն լինել

Բեզոսը, սկսելով իր բիզնեսը 1990-ականներին գրքեր վաճառելով, ստեղծեց աշխարհում ամենախոշոր օնլայն առևտրային հարթակը՝ Amazon-ը, և սեփական ունեցվածքը հասցրեց $111 միլիարդի։ Նա կարծում է, որ հաջողության գլխավոր պայմաններից մեկը բաց լինելը ու հարմարվելն է։ Դա օգնում է քեզ ու քո բիզնեսը ստեղծարար և ճկուն դարձնել։

«Ես հայտնաբերեցի, որ մարդիկ, որոնք վերջիվերջո ճիշտ են դուրս գալիս, ընթացքում հաճախ փոխում են իրենց մոտեցումները։ Այն նույն տվյալները, որոնք ունեն, նրան նորովի են վերլուծում ամեն օր և նոր եզրահանգումների են գալիս», - ասել է Բեզոսը։

 

Բիլ Գեյթս. շրջապատեք Ձեզ ճիշտ մարդկանցով և համեստ եղեք

Բիլ Գեյթսի ունեցվածքը կազմում է $113 միլիարդ։ Իր առաջին միլիոնը նա վաստակել է 31 տարեկանում։ Ըստ նրա՝ նման հարստության հասնելու համար հարկավոր է կողքիդ ունենալ մարդիկ, որոնք քեզ թույլ չեն տա ինքնասիրահարվել և անձնատուր լինել սեփական էգոյին։ Գեյթսի համար նման մարդիկ են նրա կին Մելինդան, երեք երեխաներն ու լավագույն ընկեր Ուորեն Բաֆեթը։

«Երբ իմ էգոն սկսում է աճել, նրանք ինձ երկիր են հետ բերում» - ասել է Գեյթսը։

Նա նաև կարծում է, որ յուրաքանչյուր պարագայում հարկավոր է համեստ մնալ, կատարել ընտանեկան պարտականությունները և չմոռանալ հոգ տանել հարազատների մասին։

 

Ջեք Մա. ձգտեք և կդառնաք հաջողակ

Alibaba-ի հիմնադիրը միլիարդատեր Ջեք Ման է, ով վստահ է, որ յուրաքանչյուր մարդ կարող է հասնել այնպիսի հաջողության, ինչպիսի հաջողության որ հասավ ինքը։ Ման քոլեջն ավարտելուց հետո երկար ժամանակ աշխատանք էր փնտրում։ 30 անգամ մերժում ստանալով՝ նա աշխատանքի անցավ որպես անգլերենի ուսուցիչ։ 1995 թ. նա ստեղծեց Alibaba-ն՝ չունենալով ո՛չ փորձ, ո՛չ գումար։ Այժմ նրա կարողությունը կազմում է $46 միլիարդ։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը կարող է հասնել հաջողության, եթե իսկապես ձգտի դրան», - ասել է Ման։

Ըստ նրա՝ հաջողության հասնելու համար հարկավոր չէ մտածել այնպես, ինչպես մյուսները, անհրաժեշտ է չհանձնվել և օգտագործել այն ունակությունները, որոնք ունես։

 


loading...