Երկրում ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա. գույքահարկի մասին օրենքն ընդունելիս չի եղել հանրային քննարկում. Արամո


Երկրում ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա. գույքահարկի մասին օրենքն ընդունելիս չի եղել հանրային քննարկում. Արամո
Հուլիս 5 19:46 2020

Օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները, չի եղել հանրային քննարկում: Այս մասին «Անդրադարձ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին:

Նա նշել է՝ նորմալ է, որ գույքահարկը բարձրանում է, բայց պետք է հասկանալ՝ ինչ մոտեցմամբ է դա արվում, պետք է հաշվի առնել սոցիալական վիճակը, վճարունակությունը: «Ութ անգամ գույքահարկը բարձրացնում են, ինչ անեմ՝ մի ամիս հաց չուտե՞մ»,-նշել է նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե ովքեր չեն կարող գույքահարկը վճարել, կարող են բնակարանները վաճառել, այլ տեղում բնակարան ձեռք բերել, Արամոն ասել է. «Պատգամավո՞րը պետք է որոշի՝ ես ծախեմ, գնամ, ուր մնամ»:

Նա ընդգծել է, թե Կենտրոն վարչական շրջանում դեռ ԽՍՀՄ ժամանակներից բնակվել են նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ:

Անդրադառնալով Երևանի պատմամշակութային շենքերի նկատմամբ վերաբերմունքին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ «Ֆիդուսի» տարածքին վերաբերող այն հայտարարությանը, թե հսկայական գումարներ են ներդրվել, կառուցապատողներն էլ արդեն վճարել են բնակիչներին, Արամոն ասել է.

«Քանդե՛ք, ինչ ասեմ: Մի օր էլ կասեն՝  Օպերայի և բալետի ազգային կադեմիական թատրոնի շենքն էլ քանդենք, ինչ կա, քանդենք, որովհետև սեփականատերերը առել են։ Երևանում այսօր 100 տարվա շենք1-2 հատ է մնացել, հետո ասում ենք՝ 2700 տարեկան Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը: Թող քանդեն, տեսնեմ՝ ուր են հասնելու»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ տարբեր դաշտե են գոյացել. «Արդեն հոգնել եմ սև-սպիտակ, թաց-չոր, կանաչ, կարմիր, դեղին…  Եթե ուզում ենք պետականություն, երկիր ստեղծել, պետք է գործով մեկս մյուսին հարգենք, կարողանանք ներողություն ասել, ամեն մեկս սխալական ենք մեր կյանքում։ Ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա, մեկը սրան է ասում, մյուսը՝ նրան»,-ասալ է նա, ապա հավելել, թե սոցցանցերում ևս մեկնաբանությունների տեսքով տարածվում է նշված բացասական մթնոլորտը:

Նա նշել է, թե փոփոխություններ է պետք կատարել հարկային դաշտում, հնարավորություններ տրամադրել գյուղացիներին:

Արամոն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ նշելով, թե համավաակի ընթացքում խնդիրներ են առաջացել արվեստագետների, մշակութային գործիչների համար, որոնք պետական համակարգում չեն աշխատում:



loading...