Վաղն ամենածանրաբեռնված օրն է․ ավելի քան 5000 դիմորդ քննություն կհանձնի. նախարար


Վաղն ամենածանրաբեռնված օրն է․ ավելի քան 5000 դիմորդ քննություն կհանձնի. նախարար
Հուլիս 5 18:58 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին:

Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից:

Ամեն ինչ շատ լավ է լինելու»:



loading...