Ոչ բարով նախարար կոչվածը կյանքի մեջ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անունը ճիշտ արտաբերած չկա


Ոչ բարով նախարար կոչվածը կյանքի մեջ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անունը ճիշտ արտաբերած չկա
Հուլիս 4 01:31 2020

 Ինձ հաճախ հարց են տալիս` արդյոք ճիշտ չէր լինի, եթե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան երեխաները անցնեին «Հայոց պատմություն» առարկայի հետ միասին։ Ես որպես ուսուցիչ, ով երկար տարիներ դասավանդել է և՛ Պատմություն, և՛ եկեղեցու պատմություն, կտրականապես դեմ եմ «Հայոց պատմություն» առարկայի հետ եկեղեցու պատմությունը միացնելուն կամ հանելուն: Հիմա ասեմ, թե ինչու՝

1. «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, լինելով առանձին, նախ կարևորում ես, երեխաներն էլ առավել ուշադրություն են դարձնում առարկային և՛ բովանդակային առումով, և՛ գնահատականի։ 

2. Հայ եկեղեցու պատմությունը միայն եկեղեցու պատմություն չէ. երեխաներին դասավանդվում է հայրենասիրություն, բարոյագիտություն, փիլիսոփայություն, բարություն, խոհեմություն, ժուժկալություն…

3 Հայ եկեղեցու պատմությունը չի՛ կարելի ու չպիտի հանվի կամ միացվի այլ առարկայի։ Սրանով մենք հող կնախապատրաստենք բազում աղանդների և կրոնական խմբակների էլ ավելի խորը արմատներ գցելուն։ 

Ինչպիսի՞ հասարակություն են մենք ուզում ունենալ՝ հայրենասեր, հայրենատեր, հայաճանաչ ու պետականամետ, թե ապազգային, օտարամոլ ու անարժեհամակարգ։ Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետություն, Հայ եկեղեցին պահել, պահպանել ու մինչև այսօր էլ պահում է մեր գիրը, գրականությունը, մեր լեզուն ու մեր ազգային, արժեքային համակարգը։ Այնպես որ, ձեր ապազգային սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայից ու հայեցի արժեհամակարգից։ 

Հ.Գ.- Ոչ բարով նախարար կոչվածը կյանքի մեջ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անունը ճիշտ արտաբերած չկա։