Եվրոպայում կհայտնվի վճարային միասնական համակարգ


Եվրոպայում կհայտնվի վճարային միասնական համակարգ
Հուլիս 4 00:48 2020

Եվրոպական բանկերը մտադիր են ստեղծել միասնական վճարային համակարգ: Այս մասին ասված է Եվրոհանձնաժողովի հաղորդագրության մեջ, որն աջակցություն է հայտնում նախաձեռնությանը:

Միասնական համակարգի վերաբերյալ համաձայնության են եկել Եվրոգոտու 16 բանկեր, այդ թվում՝ Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից:

Վճարային համակարգը կստեղծվի ամբողջ Եվրոպայի սպառողների և վաճառողների համար: EPI համակարգն իրականացման փուլում է գտնվում: Համակարգի ամբողջական մեկնարկը ծրագրված է մինչև 2022-ը:



loading...