Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի անձնական կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է 5,2 մլրդ դոլարով և հասել 46,3 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է Forbes -ը։
Պարբերականի փորձագետների հաշվարկներով՝ Մասկը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զգալիորեն ավելացրել է իր կարողությունը: Նրան է պատկանում Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի 13 տոկոսը, որոնց գնանշումները շարունակում են աճել Նյու Յորքի ֆոնդային բորսայում, իսկ շուկայական կապիտալիզացիան հասել է 224,5 միլիարդի․ այսպիսով Tesla-ն S&P 500 ինդեքսում շրջանցել է ներկայացված գրեթե բոլոր 500 ընկերություններին, ներառյալ՝ Ճապոնական ավտոմոբիլաշինական հսկա Toyota-ին։
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում գործարարը բարձրացել է 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։