Ղազախստանում տեղադրվել է Նազարբաևի հուշարձանը


Ղազախստանում տեղադրվել է Նազարբաևի հուշարձանը
Հուլիս 3 16:54 2020

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ազգային պաշտպանության համալսարանում մասնակցել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացման արարողությանը: Ղազախստանի նախկին նախագահը հուլիսի 6-ին կնշի իր 80-ամյակը:

 

 

Պաշտպանության ազգային համալսարանը տեղակայված է հանրապետության մայրաքաղաք Նուրսուլթանում: Տոկաևը նշել է, որ Նազարբաևը ժամանակակից Ղազախստանի հիմնադիրն է: Նախագահը հավելել է, որ հուշարձանի տեղադրումը Պաշտպանության ազգային համալսարանում խորհրդանշական է, քանի որ Ղազախստանի զինված ուժերը ստեղծվել են Նազարբաևի հրամանով:

 

«Յուրաքանչյուր պետության պատմության մեջ կան եզակի անհատականություններ, որոնք անջնջելի հետք են թողել: Մատաղ սերնդի պարտքն է գնահատել և հարգել նրանց արժանիքները: Նազարբաևի ղեկավարությամբ որոշվել են բանակի հեռանկարներն ու խնդիրները, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունները և մեխանիզմները, որոնք նախատեսված են ժողովրդին և երկիրը հնարավոր ռազմական սպառնալիքներից պաշտպանելու համար: Նրա նախագահության օրոք մշակվել է ռազմական զարգացման օրենսդրական, կարգավորիչ դաշտ, ձևավորվել է նաև զինված ուժերի կառուցվածքը և կազմը, ապահովվել բանակի փուլային վերազինումը, ստեղծվել ժամանակակից ենթակառուցվածք»,- ասել է նա: