Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում գտնվող լիտվացի բուժաշխատողներին


Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում գտնվող լիտվացի բուժաշխատողներին
Հուլիս 3 16:44 2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

«11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:



loading...