Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է. «Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական և կահավորման ակտիվ աշխատանքներ»: