COVID-19-ի բուժմամբ զբաղվող հաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված. վարչապետ


COVID-19-ի բուժմամբ զբաղվող հաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված. վարչապետ
Հուլիս 3 15:32 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան հրապարակումն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հարազատները գալիս են բուժհաստատության բակ՝ թեկուզ պատուհանից իրենց հարազատներին տեսնելու համար:

«Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի և հիվանդների միջեւ:

Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ և նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:

 

Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ: Այնպես որ՝ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»,- գրել է վարչապետը:



loading...