Մեր առողջապահական համակարգը դիմադրեց․ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «հաղթել է կորոնավիրուսին»


Մեր առողջապահական համակարգը դիմադրեց․ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «հաղթել է կորոնավիրուսին»
Հուլիս 3 00:25 2020

 ԲելՏԱ պետական ​​գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահությունը հաղթել է կորոնավիրուսին: 

«Մեր առողջապահական համակարգը դիմադրեց: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք»,– ասել է նա` ընդգծելով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Բելառուսը ցուցաբերել է քաղաքական ողջամտություն և ժողովրդական իմաստնություն:

Նշենք, որ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 մարդ: