Էրեբունու ոստիկանները մեքենայի զննությամբ ապօրինի ատրճանակ են հայտնաբերել


Էրեբունու ոստիկանները մեքենայի զննությամբ ապօրինի ատրճանակ են հայտնաբերել
Հուլիս 3 00:04 2020

Հուլիսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Բուռնազյան փողոցում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայում զենք կա:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տրանսպորտային միջոցը պատկանում է Հրազդան քաղաքի 44-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, երկաթե մահակ եւ 3 դանակ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



loading...