Ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր


Ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Հուլիս 2 23:57 2020

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան–Ւջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գեղամ Ռ.-ի վարած DAF մակնիշի բեռնատարն ու 31-ամյա Երվանդ Ս.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Երվանդ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 



loading...