Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է


Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է
Հուլիս 2 19:22 2020

«Հրապարակի» հարցազրույցը Մխիթար Հերացու անվան Բժշական համալսարանի շրջանանավարտ, բժշկական նախկին «ԿՎՆ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանի հետ

-Պարոն Գրիգորյան, համավարակի այս խառը իրավիճակում, նախարար Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ տարօրինակ երկխոսություն ունեցան պատվաստանյութի թեմայով։ Փաշինյանը հարցրեց, թե ինչ կա պատվաստանյութերից, Թորոսյանն էլ ասաց, որ բանակցում է ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի և  պատվաստանյութ մշակող ընկերության հետ, որն առնչվում է Նուբար Աֆեյանին։ Ավելացրեց, որ շատ մեծ է հավանականությունը, որ հենց նրանց պատվաստանյութը կդառնա թեկնածու պատվաստանյութ։ Այսինքն՝ ձուկը ջրում, դեռ ոչ մի բան պարզ չէ, նորմալ փորձարկումներ չկան, խոսում են ինչ-որ պատվաստանյութեր Հայաստան բերելու մասին։

-Այստեղ զարմանալու ոչ մի բան չկա։ Ես այդ թեմայով չէի գրում, որովհետև համոզված էի, որ այդ օրը գալու է և այսօր է այդ օրը։ Չմոռանանք, թե այդ մարդն ինչ է ասել ի սկզբանե․ որ Հայաստանը «չմո» երկիր է (նախարար Թորոսյանի առաջին գրառումներից) ու որ պետք է գոհ լինենք, որ մեզ պատվաստանյութ են տալիս։ Ասեմ, որ դեմ չեմ պատվաստվելուն, իրոք համարում եմ, որ վակցինացիան ահռելի մեծ դեր է խաղացել մարդկության պատմության մեջ և իրոք օգնել է մեզ՝ կասեցնելու շատ ու շատ վտանգավոր համաճարակներ։ 1918-ին, օրինակ, Հայաստանում  3 համաճարակ կար, որոնցից մարդիկ մահանում էին փողոցներում․ խոլերան, որովայնային տիֆն ու դիզենտերիան և Երևանում գիշերները շրջում էր սայլ, որը հավաքում էր մահացած մարդկանց։

Սա ժամանակին մեզ օգնեց։ Բայց ի՞նչ է կատարվում այսօր։ «Այսօր» ասելով՝ վերջին 20 տարին հաստատ։ Հայաստանը, ինչպեսև՝ շատ հետամնաց երկրներ, դարձել պատվաստանյութերի համար փորձադաշտ։ Իսկ ո՞ւմ համար է նորություն, որ ԱՀԿ-ն փողը տալիս է ու․․․ կամ ինչու՞ , օրինակ, ԳԱՎԻ-ում ներգրավված Հայաստանի առողջապահության նախարարը։ Հանճա՞ր է, եսիմ ինչ բժիշկ, չէ․․․ տեսե՞լ եք՝ ովքեր են այդ ԳԱՎԻ-ում․ ինչքան հետամնաց երկիր կա, իրենց առողջապահությամբ զբաղվողներն են։ Շատ էլեմենտար է․ հավաքում են իրենց, դե ԱՄՆ-ի համար իրենք աբորիգեն են, չէ՞․․․ ասենք՝ լավ հյուրանոցում պահում են, խոստանում են՝ ձեր պետությանը փող կտանք, չեմ կարող ասել՝ իրենց անձնապես փող տալի՞ս են, կարող եմ միայն կռահել, բայց ասում են՝ այս պատվաստանյութը ձեր մոտ պատվաստեք։ Հետո 1-2-3-5 տարի հետո հավաքում են տվյալները։ Հաստատ չգիտեմ, բայց կասկածներ ունեմ, որ «Գարդասիլի» պատմությունը նույնն է․ մեր վրա «սաղացրեցին» ոչ վերջնական փորձարկումներ անցած «Գարդասիլի» տարբերակ։ Հիմա էլ կորոնավիրուսի վակցինան։ Ես կարող եմ ասել՝ ինչ է կատարվելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։