Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել Մեծամորի ատոմակայանի մոդերնիզացիայի համար տրամադրվող ռուսական վարկի մնացած մասից. աղբյուր


Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել Մեծամորի ատոմակայանի մոդերնիզացիայի համար տրամադրվող ռուսական վարկի մնացած մասից. աղբյուր
Հուլիս 2 22:54 2020

Հայաստանյան իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել Մեծամորի ատոմակայանի մոդերնիզացիայի համար տրամադրվող ռուսական վարկի մնացած մասից: Այս մասին հավաստեց Tert.am-ին մոտ կանգնած աղբյուրը, որը տիրապետում է թեմային և ունի հավաստի տեղեկատվություն դրա մասին: Նա ներկայացրեց թեմայի հետ կապված մանրամասներ:

Պատմեց, որ վարկի հետ կապված բանակցություններն ընթանում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև: Ռուսական կողմի առաջարկությունները վարկի երկարաձգման հետ կապված 2019-ին կես տարի մնացել են անպատասխան, ամռանն ուղարկված հարցմանը հայաստանյան իշխանությունները պատասխանել են նոյեմբերին, իսկ արդեն այս տարվա փետրվարին ռուսական կողմն արել է իր հերթական պաշտոնական առաջարկությունը՝ վարկի ժամկետը երկարացնելու մասին:

«Այս ամենը համընկավ մի շրջանի հետ․ պետք էր այդ կարևոր օբյեկտում աշխատանքներ իրականացնել: Այստեղ հայկական կողմը ստիպված էր որոշում կայացնել սեփական միջոցներով վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Պարզապես ձգձգվել է այս հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Ինչո՞ւ: Որովհետև հայկական կողմը դիմել էր ռուսականին՝ մեղմացնելու համար այդ վարկի մարումը: Այդ պատճառով էլ տեղի ունեցավ ժամանակի կորուստ»,- պատմեց նա:

Աղբյուրի խոսքով՝ այս հետաձգումները կարծես թե օբյեկտիվ բնույթ էին կրում՝ երկրում փոխվում էր կառավարության կազմը, ըստ այդմ ժամանակին չէին ստորագրվում պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեին, ոչ արդյունավետ էին գործում խորհրդակցական հանձնաժողովները, որոնք ստեղծված էին համաձայնագրի բոլոր հարցերը կարգավորելու համար:

«Այս ժամանակի կորուստը հանգեցրեց նրան, որ մենք երկու տարի կորցրեցինք նախագծի իրականացման համար, բայց ամեն դեպքում, չնայած նրան, որ վարկն ամբողջությամբ վերցված չէր, եղած միջոցները բավականացրել են, որ երկու երկրների կառավարությունների միջև կնքված համաձայնագիրն իրականացվի, և Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր օբյեկտը ստացել է անվտանգ, առանց վթարների աշխատելու երաշխիքներ մինչև  2026 թվականը, ինչպես գրված է համաձայնագրում»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



loading...