Գայի պողոտայում՝ CPS բենզալցակայանի մոտակայքում Mercedes մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը


Գայի պողոտայում՝ CPS բենզալցակայանի մոտակայքում Mercedes մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը
Հուլիս 2 21:53 2020

Հուլիսի 2-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից;

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Ուղևորը (Վահե Հ․, ծնված 1998 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։



loading...