Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուները դրամաշնորհ ստացած ՀԿ-ների ներկայացուցիչներ են


Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուները դրամաշնորհ ստացած ՀԿ-ների ներկայացուցիչներ են
Հուլիս 2 21:27 2020

Իրավաբանների ու փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացել առ այն, որ  դատական մարմիններում դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ: Դատավորների վարքականոնի հարցը որոշելու են նաև մարդիկ, ովքեր ակնհայտ ուղղվածություն ունեն, անաչառ չեն, այս կամ այն հասարակական կազմակերպության  ուղղվածություն են քարոզում Հայաստանում:

Դատական դեպարտամենտը ԲԴԽ-ի որոշմամբ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով  հայտարարել էր մրցույթ, որի ժամկետն ավարտվել է:

Tert.am-ը Բարձրագույն դատական խորհրդի կազմից տեղեկացավ, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել «Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, մրցույթի մասնակից թեկնածուն է Դավիթ Լևոնի Հակոբյանը, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ն, թեկնածուն է Սյուզաննա Արմենակի Սողոմոնյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի թեկնածուն է Հասմիկ Հայկի Հարությունյանը:

Tert.am-ը «Բաց հասարակություններ հիմնադրամի» կայքէջից տեղեկացել է, որ մրցույթի թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից առնվազն երկուսը 2018, 2019, 2020 թվականներին դրամաշնորհ են ստացել, այսպես ասած, «Սորոսի հիմնադրամից»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 2018 թվականին «Բաց հասարակություններ հիմնադրամից» ստացել է 181 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2019 թվականին 230 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։