ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա


ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հուլիս 2 21:13 2020

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 30-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 5 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 2, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող 4 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։