Ինչի՞ մասին են լռում տղամարդիկ. տղամարդկանց 3 ամենամեծ վախերը


Ինչի՞ մասին են լռում տղամարդիկ. տղամարդկանց 3 ամենամեծ վախերը
Հուլիս 2 20:45 2020

Նրանց հարկավոր է լինել հաջողակ, համարձակ, սպորտային, խելացի և սրամիտ։ Ինչպես և աղջիկները, տղամարդիկ նույնպես դեպրեսիաների մեջ ընկնելու հակումներ ունեն, և դրա պատճառն այն է, որ ստիպված են ճնշել իրենց էմոցիաները և ցուցադրել իրենց անվախությունը։ Սակայն վախերը մնում են իրենց հետ։

 
Զուգընկերուհու անցյալը

Եթե կինը շատ զուգընկերներ է ունեցել, ապա տղամարդը ստիպված պետք է մարտնչի նրանց ուրվականների հետ։ Նա անընդհատ պետք է մտածի, որ զուգընկերուհին ավելի փորձառու է և անհանգստանա իր «կարողությունների» համար և պատկերացնի, թե նրա համար որքան լավ է եղել նախկին ընկերոջ հետ։ Մեկ բան է ուրախացնում. տարիքի հետ տղամարդկանց այդ վախն անհետանում է։ Վերջիվերջո, անցյալն անցյալ է։

Անհաջողություններ անկողնում

Կարևոր է լինել բարձրունքի վրա և այնպես անել, որ բոլորը գոհ մնան․ այսպիսի տրամադրվածությամբ է տղամարդն անցնում իր գործին։ Սակայն եթե ինչ-որ բան չի հաջողվում, բայց նրան ասում են՝ ամեն ինչ լավ է, այդ դեպքում ի՞նչ անել։ Հավատա՞լ, թե՞ ոչ։ «Ամեն ինչ լավ է, այդպես էլ է պատահում»,- մտածում են տղամարդիկ։ Սակայն հեռանում են հոգու վրա նստվածք ունենալով։ Եվ լարվում են հաջորդ ժամադրությունից առաջ։

Թուլություն

Տղամարդկանց վրա այնքան պիտակներ և կարծրատիպեր կան, որոնց պետք է համապատասխանել, որ եթե տրամաբանորեն մտածես, ապա նրանք ֆեմինիստների առաջին շարքերում պետք է լինեն։ Կարծրատիպերից մեկի համաձայն՝ նրանք պետք է ուժեղ լինեն։ Իհարկե պետք է, սակայն ինչպե՞ս։ Եվ ի՞նչ անել, եթե ուժեղ լինել չի ստացվում։ Հրաժարվե՞լ տղամարդու պարտականություններից։ Թույլ երևալու վախն այնքան ամուր է մխրճվել տղամարդկանց մատրիցայի մեջ, որ շատ բարդ է ձևացնելը։ Դասական օրինակն արցունքներն են։ Տղամարդիկ չեն լացում. սա շատ տարածված միտք է, որը շատ-շատերին որոշ իրավիճակներում զրկում է դրսևորել զգացմունքները։