Ամենախնդրահարույց զույգերն՝ ըստ կենդանակերպի նշանների


Ամենախնդրահարույց զույգերն՝ ըստ կենդանակերպի նշանների
Հուլիս 2 20:28 2020
Ցուլ և Երկվորյակներ

Այս զույգի գլխավոր խնդիրը հարաբերությունների հետ կապված տարբեր հայացքներ ունենալն է։ Ցուլերին կայունություն է հարկավոր, իսկ Երկվորյակներին՝ մշտական շարժում։ Նրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրենց շարժողունակությամբ։ Ցուլը որքան էլ որ ցանկանա, չի կարղ հասնել Երկվորյակի ետևից։ Արդյունքում երկուսն էլ սկսում են նյարդայնանալ միմյանց ներկայությունից, արդարացումներ փնտրել և մեղադրել զուգընկերոջը։

Խեցգետին և Ջրհոս

Շատ լավ են զգում միմյանց, սակայն չեն բավարարվում հարաբերություններից։ Խեցգետնին ձեռք չի տալիս Ջրհոսի էմոցիոնալ կտրվածությունը, իսկ վերջինս էլ լարվում է զուգընկերոջ ճնշումների և պահանջկոտության պատճառով։ Նրանց միությունն աստիճանաբար սկսում է խարխլվել. երկուսն էլ հոգնում են միմյանցից և հատկապես Ջրհոսները։ Ստիպված անընդհատ մտածելով հարաբերությունների մասին` նա ընկնում է սթրեսի մեջ։

Այծեղջյուր և Կշեռք

Այնպես չէ, որ այս զույգի հարաբերություններում խնդիրներ կան։ Այծեղջյուրները և Կշեռքները կարողանում են միասին ապրել և չվիճել։ Սակայն Այծեղջյուրների ներկայությունը Կշեռքների կյանքում կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջիններիս համար։ Սա Այծեղջյուրների կողմից մտածված չարակամություն չէ, այլ, ամենայն հավանականությամբ, քիմիա, որը կարող է ջրի երես հանել Կշեռքների վատագույն գծերը։