Հարմարեցված բանալիով բացել է բակում կայանված մեքենայի դուռը եւ գողացել մարտկոցը, ձայնագրիչը եւ բարձրախոսները


Հարմարեցված բանալիով բացել է բակում կայանված մեքենայի դուռը եւ գողացել մարտկոցը, ձայնագրիչը եւ բարձրախոսները
Հուլիս 2 20:23 2020

Հունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 29-ի ժամը 21.30-ից հունիսի 30-ի ժամը 06.15-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը, գողացել են մարտկոցը, ձայնագրիչը եւ բարձրախոսները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 1-ին 31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արարատի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախապատրաստվում են նյութեր:



loading...