Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին (տեսանյութ)


Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին (տեսանյութ)
Հուլիս 2 19:33 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:



loading...