Հովիկ Մանուկյանն իմ հարևանն է, միջադեպի հետ կապ չունեմ, ձայներ եմ լսել, սկզբից մտածել եմ` արջ է եղել. Վայոց Ձորի մարզպետի խորհրդականը Շատինում տեղի ունեցած միջադեպի մասին


Հովիկ Մանուկյանն իմ հարևանն է, միջադեպի հետ կապ չունեմ, ձայներ եմ լսել, սկզբից մտածել եմ` արջ է եղել. Վայոց Ձորի մարզպետի խորհրդականը Շատինում տեղի ունեցած միջադեպի մասին
Հուլիս 2 19:00 2020

Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ իմ խորհրդականը դեպքի հետ չի կարող կապ ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ անդրադառնալով հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում շոշափվում էր նաև Արարատ Գրիգորյանի խորհրադական Նարեկ Մարտիրոսյանի անունը:

«Վստահեցնում եմ՝ բացարձակ իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Նարեկ Մարտիրոսյանը ևս հերքեց իր առնչությունը միջադեպին:«Ես առավոտյան եմ տեղեկացել, որ որոշակի լրատվամիջոցներ իմ հետ կապված նման հրապարակում են կատարել, որ ես միջադեպի հետ կապ եմ ունեցել կամ իմ հետ փոխկապակցված ինչ-որ անձիք են կապ ունեցել, դրա հետ կապված կարող եմ ասել, որ նման բան չկա, իմ կապը միայն այն է, որ Հովհաննես Մանուկյանը ուղղակի իմ հարևանն է, ուրիշ ոչ մի կապ չունեմ: Ես նյութերը կարդալուց հետո քիչ առաջ մոտեցա իմ հարևանին, ասեցի՝ եղբայր, դուք ողջամիտ կասկած ունեք, որ ես կարող եմ կապ ունենալ, կամ ինձ տեսել են էնտեղ, թե ոչ: Ինքն էլ հերքեց, ասում է՝ այպիսի բան չի ասել, ոչ էլ կարող է նման բան լինել»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե իրեն տեսել են դեպքի վայրում, Մարտիրոսյանն ասաց. «Մի քանի անգամ ձայներ ենք լսել, կինս ասաց՝ ձայներ են, ասեցի կարող է և արջ լինի. մեր թաղամասում գիշերվա ժամերին շատ-շատ են արջեր գալիս, հետո որ զգացինք մի քիչ ավելի են ձայները մոտենում, փորձել եմ մոտենալ, տեսնել՝ հարևանների հետ կապված ինչ խնդիր կա: Երբ մոտեցել եմ, արդեն որևէ մեկը էնտեղ կռիվ անելուց չի եղել, հարևաններիցս բացի որևէ այլ անձի չեմ տեսել»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։