Աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ․ ԱՀԿ


Աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ․ ԱՀԿ
Հուլիս 2 17:41 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամբողջ աշխարհում այժմ մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ պատվաստանյութերի մշակումը սկսվել է հենց այն պահից, երբ համացանցում հայտնվել են կորոնավիրուսի մասին տեղեկությունները։ Նրա կարծիքով՝ համավարակը ցույց տվեց, թե ինչպիսի համագործակցության կարիք ունի միջազգային հանրությունը՝ առողջապահական ճգնաժամի լուծման հարցում։



loading...