Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար ձևափոխել է 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան մինիմալիստական լոգարանը՝ այն վերածելով «կախարդական անտառի»
«Շատ գեղեցիկ է ու ակնահաճո»,- ասել է նա տեսանյութերից մեկում, իսկ մյուսում հավելել է, որ «շատ հաճելի քայլ է ամուսնու կողմից»։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը պաշտոնապես միլիարդատեր դառնալու կապակցությամբ Twitter-ում շնորհավորել էր կնոջը։
Դիմահարդարման պարագաների արտադրությամբ զբաղվող Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերության՝ 200 մլն դոլարով Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը ձեռք բերելու և կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Քարդաշյանի ընկերությունը մեկ միլիարդ դոլար գնահատվելուց հետո 43-ամյա ռեփերը գովեստի ու հպարտության խոսքեր էր շռայլել 39-ամյա կնոջը՝ նշելով, որ չափազանց հպարտ է նրանով։
«Չափազանց հպարտ եմ իմ գեղեցիկ կնոջով՝ Քիմ Քարդաշյան Ուեսթով, որը պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Դու կարողացար դիմակայել քեզ սպառնացող փոթորիկներին, և այժմ Աստված իր լույսն է սփռել քո և մեր ընտանիքի վրա»,- գրել էր Քանյեն։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։