Զարուհի Բաթոյանի նոր փոխնախարարը Լարիսա Մինասյանի կա՞դրն է


Զարուհի Բաթոյանի նոր փոխնախարարը Լարիսա Մինասյանի կա՞դրն է
Հուլիս 2 16:11 2020

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ժամակոչյանը:

 
 

Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, նորանշանակ փոխնախարար Աննա Ժամակոչյանը սերտ հարաբերություններ ունի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ինչն էլ պաշտոնում իր նշանակման շարժառիթն է եղել:

Դա բավարար էր հասկանալ անգամ միայն ֆեյսբուքյան մի քանի էջի ուսումնասիրմամբ: Ըստ բաց հարթակներում հրապարակված լուսանկարների՝ Աննա Ժամակոչյանը բարիադրացիական հարաբերությունների մեջ է ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, այնպես էլ  «Բաց հասարակություն» հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանի և այդ հիմնադրամի հետ տարբեր ժամանակներում առնչություն ունեցած անձանց հետ: