Կայացավ Ակտաու-Երևան չվերթը


Կայացավ Ակտաու-Երևան չվերթը
Հուլիս 2 16:05 2020

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:

Պարետատան որոշմամբ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

 

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:



loading...