Ոչ մի մասսայական պիկնիկ. Ոստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում


Ոչ մի մասսայական պիկնիկ. Ոստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում
Հուլիս 2 16:00 2020

 



Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։

 

Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։