Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ


Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հուլիս 2 15:44 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Աննա Ժամակոչյանը ծնվել է 1981 թվականին: 1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում: 2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է: 2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել: 2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է: 2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը: 2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար: 2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Տասնյակ հետազոտական-կրթական նախագծերի հեղինակ է: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

 

Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն այսօր Facebook–ում գրել էր, որ սեփական դիմումի համաձայն` թողնում է պաշտոնը։