Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց


Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Հուլիս 2 14:54 2020

Այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մասնակիցների բացակայության պատճառով: Պաշտպանող կողմը պարզաբանեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:

Նիստը նախագահող դատավորը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:

«Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը համավարակով պայմանավորված անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- հայտարարեց դատավորը:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին: