Աշտարակում «Մերսեդեսում» հրդեհ է բռնկվել


Աշտարակում «Մերսեդեսում» հրդեհ է բռնկվել
Հուլիս 2 10:00 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 00:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:08-ին, մարվել` 00:43-ին: Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արման Պ․) շարժիչի հատվածը։