Սև ծովում Տու-154-ի կործանման հետևանքով մահացած Բժիշկ Լիզայի հիշատակին ավազե անիմացիոն ֆիլմ է ստեղծվել (տեսանյութ)

Սև ծովում Տու-154-ի կործանման հետևանքով մահացած Բժիշկ Լիզայի հիշատակին ավազե անիմացիոն ֆիլմ է ստեղծվել (տեսանյութ)
Հունվար 6 00:06 2017

Ղրիմում բնակվող գեղանկարչուհի Քսենիա Սիմոնովան ավազե անիմացիոն ֆիլմ է պատրաստել ի հիշատակ հայտնի քաղաքացիական ակտիվիստ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, բարեգործ Ելիզավետա Գլինկայի` Բժիշկ Լիզայի, որը մահացել է դեկտեմբերի 25-ին Սև ծովում ռուսական Տու-154 օդանավի կործանման հետևանքով, գրում է lenta.ru-ն:

Նկարչուհին նշել է, որ Բժիշկ Լիզան այն մարդն էր, որը միշտ ոգեշնչել է նրան իր բարի սրտով և արարքներով: Սիմոնովան համոզված է` մարդը չի հեռանում անհետ, իսկ Բժիշկ Լիզայի պես մարդիկ ապրում են իրենց կատարած գործերով, իր կողմից պաշտպանության տակ առնված մարդկանց և բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ:

Ֆիլմում հնչում է Բորիս Գրեբենշչիկովի «Նրա նմանը չի եղել և չի լինի» երգը:

Հիշեցնենք, որ դեպի Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, Ալեքսանդրովի անվան անսամբլի անդամները։