Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել. «Հրապարակ»


Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել. «Հրապարակ»
Հուլիս 2 00:28 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:

Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սեւ ցուցակն» ուղարկվում է արխիվ: Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում