Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ


Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ
Հուլիս 2 00:23 2020

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում՝ կենտրոնական փողոցում, բախվել են 28-ամյա Արշավիր Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Հովհաննես Պողոսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյանը, մի քանի հենասյուներ տապալել ու մխրճվել գազատար խողովակների մեջ: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ են ձեռնարկում տեղում խմդիրը լուծելու ուղղությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: