Հայնց Լինգե. ինչպե՞ս դասավորվեց այն մարդու ճակատագիրը, ով համարձակվեց այրել Ադոլֆ Հիտլերի մարմինը


Հայնց Լինգե. ինչպե՞ս դասավորվեց այն մարդու ճակատագիրը, ով համարձակվեց այրել Ադոլֆ Հիտլերի մարմինը
Հուլիս 1 21:15 2020

Ադոլֆ Հիտլերն իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ, սակայն դրանից հետո նրա մարմինն այրվեց։ Ո՞վ էր այն համարձակը, որ կարողացավ այրել նրա մարմինը, չնայած որ Հիտլերի մարմինն արդեն անշնչացած էր։ 

 

Բանն այն է, որ Հիտլերն ուներ մի օգնական, ում վստահում էր ամեն ինչ։ Նրա անունը Հայնց Լինգե էր։ Հայնցը նրա համար նախաճաշ էր պատրաստում, մատուցում նրա մյուս ուտելիքները, ու Հիտլերը վստահ էր, որ մինչև վերջ կարող էր վստահել նրան, ու որ նա անգամ իր համար կյանքը կտա։ 

Երբ Հիտլերը կյանքից հեռանալու որոշում կայացրեց, նա որոշեց կանչել իր մոտ Հայնցին ու նրան հանձնարարեց ամեն գնով այրել իր մարմինը մահից հետո։ Հայնցը չէր համաձայնվում, սակայն Հիտլերը նշեց, որ հակառակ դեպքում նրա մարմինը կդարձնեն ծաղրի առարկա, իսկ նա չի կարող ոչ մի կերպ դա հանդուրժել։ 

Հայնցը ընտրության հնարավորություն չուներ։ Ինքնասպանությունից հետո նա փաթաթեց իր առաջնորդի մարմինը կտորի մեջ ու նրան դուրս բերեց սենյակից։ Ապա կատարեց առաջնորդի պահանջն ու վառեց այն, սակայն այս ամենը չէր կարող ուղղակի անցնել ու չանդրադառնալ նրա ճակատագրի վրա։ 

1945թ.-ին նա ձերբակալվեց Կարմիր բանակի կողմից։ Նրա գործը ձգձգվեց շուրջ 5 տարի, որից հետո նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման։ Միանշանակ, այս որոշումը նրա կատարած բոլոր չարագործությունների դիմաց անգամ մեղմ էր։ Հայնցը կարողացավ դիմանալ բանտային կյանքին և դուրս եկավ բանտից անգամ ժամկետից շուտ։ 

Արդեն 1955թ.-ին նա վերադարձավ իր հայրենի տուն, որտեղ գրեց հուշագրություններ իր կյանքի մասին։ Հայնցը մահացավ 1980թ.-ին, և նրա մահից հետո այդ հուշագրությունները տպվեցին՝ բացահայտելով ֆաշիստական Գերմանիայի ամբողջ ներքին խոհանոցը։ Դրանք թարգմանվել են տարբեր լեզուներով ու հասանելի են մինչ օրս։