Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր. Shamshyan.com


Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. կա 7 վիրավոր. Shamshyan.com
Հուլիս 1 15:48 2020

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ ծառայողները և հետաքննիչները․ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Ford Transit-ը հաշվառված ա Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն»։