Թեհրանում պայթյունի հետևանքով 13 մարդ է մահացել, կան տուժածներ


Թեհրանում պայթյունի հետևանքով 13 մարդ է մահացել, կան տուժածներ
Հուլիս 1 01:00 2020

РИА Новости-ն՝ հղում տալով Fars գործակալությանը հայտնում է, որ 13 մարդ է մահացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի բուժկենտրոններից մեկում հրդեհով ուղեկցված պայթյունի հետևանքով: 

Գործակալությանը տեղեկությունը փոխանցել է մայրաքաղաքային շտապօգնության ղեկավար Փեյման Սաբերիան: Նա մանրամասնել է, որ պատահարի հետևանքով ևս 6 մարդ տուժել է:

Պայթյունը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է Թաջրիշ շրջանում: Աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում օդ բարձրացող սև ծուխ է երևում:

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: